9 օգոստոսի 2012 - 13:33 AMT
«Քուրդիստան կոմիտե» . PKK անդամ ՀՀ քաղաքացիների սպանության մասին թուրքերի հայտարարությունները հիմարություն են

Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը նախօրեին հայտարարել է , որ վերջին շրջանում սպանեվել է Թորքական բանվորական կուսակցության 170 նադամ: Թուրքական Սաբահի փոխանցմամբ նախարարն ասել է, որ սպանվածների կեսը այլ երկրների քաղաքացիներ են: Դրանց մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են, իսկ մնացածը Իրանի, Սիրիայի, Իրաքի և Իսրայելի:

Հայասատանում գործող «Քուրդիստան կոմիտեի» ներկայացուցիչը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ անգամ չի ցանկանում մեկանաբանել Շահինի հայտարարությունը: Ըստ նրա Թուրքիայի ներքին գործերի նախարարի հայտարարությունը հերթական հերյուրանքն է: «Հերյուրանք է նաև այն, որ սպանվածների մեջ հայեր են եղել: Սա թուրքերի տարածած հերթական հիմարությունն է»,-փոխանցեցին կոմիտեից:

Հիշեցնենք, որ Քուրդստանի բանվորական կուսակցության նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքների վրա Քրդստան անկախ պետության հիմնումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում :