9 օգոստոսի 2012 - 16:46 AMT
Լոնդոնի Պարալիմպիական խաղերին ներկա կգտնվեն ռեկորդային քանակությամբ մարդիկ

Լոնդոնի Պարլիմպիական խաղերին, որոնք մեկնարկում են օգոստոսի 29-ին, ներկա կգտնվեն ռեկորդային քանակությամբ մարդիկ:

Տվյալ պահին կազմակերպիչները վաճառել են 2.1 միլիոն տոմս և գերազանցել նախկին ռեկորդը, որը սահմանվել էր Պեկինի Պարալիմպիական խաղերի ժամանակ:

Ինչպես հաղորդում է Միջազգային պարալիմպիական կոմիտեի նախագահ Ֆիլիպ Կրեյվենը, նախքան առաջնության մեկնարկը, կազմակերպիչները ծրագրում են վաճառել 2,5 մլն տոմս: Այս մասին հաղորդում է rsport.ru-ն: Կայանալիք Պարալիմպիադային հանդես կգան մոտ 16 երկրների 4.2 հազար մարզիկներ: