9 օգոստոսի 2012 - 15:18 AMT
Ողջ Թբիլիսին այսօր մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Ողջ Թբիլիսին այսօր մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հաղորդում է Վեստի.ru-ն: Քաղաքի էներգետիկ ծառայությունների ներկայացուցիչները հաստատել են հոսանքի ժամանակավոր դադարեցման փաստը, սակայն արտակարգ պատահարի պատճառները չեն նշվել:

Ներկա պահին իշխանությունները միջոցներ են ձեռնարկում էներգամատակարարման պահեստային համակարգերը միացնելու համար: Սպասվում է, որ էլեկտրականությունը Թբիլիսիում կմիանա առաջիկա ժամերին:

Շատ պետական և մասնավոր կառույցներ, հիվանդանոցներ և այլ կազմակերպություններ գործարկել են էներգամատակարարման ավտոնոմ աղբյուրները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Ավելի քան միլիոն բնակչություն ունեցող Թբիլիսիում երկու տարուց ավելի էլեկտրաէներգիայի նման մասշտաբային անջատում չի եղել: