9 օգոստոսի 2012 - 16:55 AMT
Վրաստանի իշխանությունները կոչ են անում միջազգային հանրությանը օգնել Թբիլիսիին դուրս հանել ռուսական զորքերը Աբխազիայից և Հարավայի Օսեթիայից

Վրաստանի ԱԳՆ կոչ է անում միջազգային հանրությանը օգնել Թբիլիսիին դուրս հանել ռուսական զորքերը Աբխազիայից և Հարավայի Օսեթիայից: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Ռուսաստանը շարունակում է ավելացնել իր ռազմական պոտենցիալը շրջափակված տարածքներում և ագրեսիվ ռազմավրություն է վարում: Այդ ամենն ուղղակի վտանգ է ներկայացնում Վրաստանի անվտանգությանը»,-ասվում է Վրաստանի ԱԳՆ մամլո հայտարարությունում: