9 օգոստոսի 2012 - 16:10 AMT
Արաս Օզբիլիս. Ես շատ ուրախ եմ, որ տեղափոխվել եմ«Կուբան», կարծում եմ, որ այն շատ լավ թիմ է

Ամստերդամի «Այաքսի» նախկին կիսպաշտպան Արաս Օզբիլիսը դարձել է «Կուբանի» խաղացող: Հաջող բուժզննումից հետո, ֆուտբոլիստի հետ կնքվել է 4 տարվա պայմանագիր, հաղորդում է կրասնոդարցիների պաշտոնական կայքը:

«Ես շատ ուրախ եմ, որ տեղափոխվել եմ «Կուբան», կարծում եմ, որ այն շատ լավ թիմ է, որը պատրաստ է աճելու և իր առջև նոր լուրջ խնդիրներ դնելու: Ես դիտել եմ նրանց խաղերը, կարդացել եմ կայքերում առկա նորությունները և բոլոր խաղերում 30-հազարանոց մարզադաշտը լիքն է եղել: Սա, երևի, իմ նոր ակումբի վերաբերյալ առաջին, կարևոր տպավորությունն է»,-ասել է Օզբիլիսը: