9 օգոստոսի 2012 - 17:00 AMT
Բաշար Ասադը նշանակել է Սիրիայի նոր վարչապետ

Սիրիայիր նախագահ Բաշար Ասադը հրամանագիր է ստորագրել, որով երկրի նոր վարչապետ է նշանակվել Վաիլ Նադեր ալ-Հալքին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Այս պաշտոնում ալ-Հալքին կփոխարինի Օմար Իբրահիմ Գալավանջիին, ով վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 3 օր այն բանից հետո, ինչ Դամասկոսից անհետացել էր նախկին վարչապետ Ռիհադ Ֆարիդ Հիջաբը:

Չորեքշաբթի օրը Հորդանանի իշխանությունները հայտարարել էին, որ Սիրիայի նախկին վարչապետը հատել է թագավորության սահմանը: Նրան աջակցել են, այսպես կոչված, «Սիրիայի ազատ բանակի» ապստամբները: