9 օգոստոսի 2012 - 17:07 AMT
Սինայի թերակղզում նոր բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և գրոհայինների միջև

Նոր բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և գրոհայինների միջև Սինայի թերակղզում, հաղորդում է Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը:

Տուժածների և հնարավոր զոհերի մասին դեռևս ոչ մի տեղեկատվություն չկա:

Ռազմական օպերացիա անցկացնելու մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, ինչ կիրակի օրը 16 սահմանապահներ են զոհվել` գրոհայինների կողմից Իսրայելի հետ սահմանի ՀԱԿ-ի վրա հարձակման արդյունքում:

Եգիպտոսի նախագահը պաշտոնից հեռացրել է հետախուզության ղեկավարին և նահանգի ղեկավարին, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: