9 օգոստոսի 2012 - 18:36 AMT
Հուսեյն Յուսուբով. Վրաստանում ադրբեջանցիները նշանակվելու են պատասխանատու պաշտոններում

Վրաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նորանշանակ նախարարի տեղակալը`ադրբեջանցի Հուսեյն Յուսուբովը, անցկացրել է մամլո ասուլիս, որի ժամանակ պատմել է իր նշանակման մասին: «Նախարարների նոր կաբինետի ձևավորումից հետո, երկրի նախագահի և վարչապետի որոշմամբ առաջրկություն է արվել, որ ադրբեջանցին ներկայացվի էներգետիկայի նախարարությունում: Նախարարների կաբինետում քննարկվել է այդ հարցը: Ես մեր ժողովրդի անունից ցանկանում են շնորհակալություն հայտնել նախագահին և վարչապետին: Սա չի սահմանափակվի միայն փոխնախարարի պաշտոնում Հուսեյն Յուսուբովի նշանակմամբ: Ինչքանով տեղյակ եմ, պետական կառույցներում, նախարարություններում ադրբեջանցիները զբաղեցնելու են բազմաթիվ պատասխանատու պաշտոններ»,-Յուսուբովին մեջբերչում է ԱՊԱ բյուրոն:

Փոխնախարարն ընդգծել է, որ էներգետիկայի և այլ հարցերում «Ադրբեջանը հանդիսանում է Վրաստանի գործընկերը»: «Մենք Ադրբեջանի հետ բազմաթիվ կապեր ունենք: Յուրաքանչյուր երկրի համար կարևոր է դուրս գալ էներգետիկ կախվածությունից և ստանալ էներգետիկ ինքնուրույնություն: Ուստի մեր նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունը ճիշտ է: Այս հարցում Վրաստանը սերտորեն համագործակցում է Ադրբեջանի հետ: Այս բարեկամական հարաբերությունները վերածվել են մեծ համագործակցության, ինչպես էներգետիկայի, այնպես էլ այլ ոլորտներում»,- հայտարարել է նա:

Յուսուբովը նաև երախտագիտություն է հայտնել Կվեմո-Կարտլի տարածաշրջանային վարչության բոլոր աշխատակիցներին և ղեկավարությանը: «Կվեմո-Կարտլիի նահանգապետը սիրում և հարգում է սդրբեջանցիներին: Նախ և առաջ երախտագիտությունս եմ հայտնում ուշադրության և հոգատարության համար, որը ցուցաբերվում է մեր ազգի նկատմամբ: Իսկապես, վարչությունում աշխատելու ընթացքում ես շրջապատված էի հոգատարությամբ և ուշադրությամբ»,-ընդգծել է նա: