9 օգոստոսի 2012 - 19:42 AMT
Ասադի արձանագրային ծառայության ղեկավարն անցել է ընդդիմության կողմը

Սիրիայի նախագահի արձանագրային ծառայության ղեկավար Մուհիդդին Մասլամանին դավաճանել է Բաշար Ասադի ռեժիմին և անցել ապստամբների կողմը, հաղորդում է Lenta.ru-ն` հղելով «Ալ-Արաբիային»:

Ներկայումս Մասլամանին ընտանիքի հետ գտնվում է Սիրիայում` մի անվտանգ վայրում: Հեռուստաալիքի աղբյուրները հաղորդել են, որ Մասլամանիի օրինակին հետևել են նաև նրա մի քանի աշխատակիցներ և ծառայության այլ պաշտոնյաներ: