9 օգոստոսի 2012 - 21:30 AMT
Իտալիայի ափերի մոտ կանգնեցվել է սիրիացի փախստականներով մի նավ

Իտալական մերձափնյա պահակախումբը կանգնեցրել է սիրիացի փախստականներով մի նավ: Նավի վրա եղել 124 սիրիացի, որոնց թվում` 30 կին և 40 երեխա:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալթը», նավում եղել է նաև 30 աֆղանցի և 3 թուրք: Վերջիններս, ենթադրաբար, զբաղվել են մարդկանց առք ու վաճառքով: