9 օգոստոսի 2012 - 21:43 AMT
Դավութօղլուն մեղադրել է Սիրիայի նախագահին` քուրդ գրոհայիններին զենքով աջակցելու մեջ

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն օգոստոսի 9-ին ուղղակիորեն մեղադրել է սիրիական իշխանություններին` Քրդական աշխատավորական կուսակցությանը զենքով ապահովելու մեջ: Վերջինս Անկարայի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, գրում է Lenta.ru-ն:

«Ասադը նրանց զենքով է ապահովում: Սա արդեն ենթադրություն չէ, այլ փաստ: Մենք արդեն ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցները` այդ սպառնալիքը չեզոքացնելու համար»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը :