10 օգոստոսի 2012 - 11:03 AMT
Իրանն առայժ որոշում չի էլ կայացրել միջուկային զենքի ստեղծման մասին, պնդում են ԱՄՆ հետախուզական ծառայությունները

«Իրանի իրավիճակի մասին ազգային հետախուզության գնահատականը» թեմայով զեկույցը Իրանը նախկինի նման հեռու է միջուկային զենք ստեղծելուց և Թեհրանն անգամ որոշում չի կայացրել դրա ստեղծման մասին: Այս մասին հաղորդում է Reuters-ը` հղելով ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչներին:

Ավելի վաղ ամերիկյան և իսրայելական ԶԼՄ-ներում հայտնվել էր հաղորդագրություն այն մասին, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի բարձր պաշտոնյաներին են ներկայացրել «Իրանի իրավիճակի մասին ազգային հետախուզության գնահատականը» թեմայով զեկույցը:

ՌԲԿ-ն ըդգծել է, որ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարել է, որ զեկույցը վկայում է այն մասին, որ իրանական միջուկային սպառնալիքի վերաբերյալ Վաշինգտոնի և Թել Ավիվի գնահատականները մոտ են: Սակայն ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները հերքել են իսրայելցի քաղաքական գործչի հայտարարությունները: