Օգոստոսի 10-ին Աթենքում կկայանա շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության 8-րդ տուրը: Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, ով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, կհանդիպի Պետեր Շչրեիների (Ավստրիա) հետ: Կարեն Գրիգորյանի մրցակիցն է լինելու չինացի Յու Յանգին: Գրիգորյանը զբաղցնում է 4-րդ հորիզոնականը:
Վահե Բաղդասարյանը կխաղա Ակսել Ռոմբալդոնիի (Իտալիա)հետ: Իսկ աղջիկների պայքարում Շուշաննա Սարգսյանը հանդիպել է Գիսելլա Դոմինգեսի (Արգենտինա) հետ: Առաջնությունը կավարտվի օգոստոսի 15-ին: