10 օգոստոսի 2012 - 13:20 AMT
Օգոստոսի 22-27-ը Ծաղկաձորում տեղի կունենա առաջին Եվրասիական երիտասարդական համաժողովը

Օգոստոսի 22-27-ը Ծաղկաձորում տեղի կունենա առաջին Եվրասիական երիտասարդական համաժողովը: Այդ մասին լրագրողներին հայտնել է համաժողովի կազմկոմիտեի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Նրա խոսքով, համաժողովին կմասնակցեն 14 երկրների քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Էնֆիաջյանը նշել է, որ համաժողովը կունենա երեք հիմնական ուղղություններ` երիտասարդ լրագրողներ, երիտասարդ ձեռնարկատերեր և երիտասարդ քաղաքական գործիչներ:

Նա հավելել է, որ համաժողովի շրջանակներում կրթական մասից բացի նախատեսվում են տարբեր մշակութային միջոցառումներ: Ամռանը տեղի ունեցած միջոցառումներից Էնֆիաջյանը հատուկ նշել է Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը «Սելիգեր» ռուսական երիտասարդական համաժողովին: Նրա խոսքով, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնրոհիվ «Սելիգերին» մասնակցել են Հայաստանից աննախադեպ թվով մասնագետներ` շուրջ 70 մարդ: