10 օգոստոսի 2012 - 15:04 AMT
Օլիմպիական խաղեր: Թաեքվանդիստ Արման Յերեմյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Այսօր` օգոստոսի 10-ին, Օլիմպիական խաղերի թաեքվանդոյի մրցաշարում մինչև 80 կգ քաշային կարգում մեկնարկի դուրս եկավ Հայատսանի ներկայացուցիչ Արման Յերեմյանը:

Նա առաջին մենամրտն անցկացրեց կանադացի Սեբաստյեն Միչաուդի դեմ: Առաջին ռաունդում կանադացին ոչ մի հնարավարություն չտվեց հայ մարզիկին, և Յերեմյանը պարտվեց 0:2 հաշվով: Սակայն երկրորդում Յերեմյանը կարողացավ հավաքվել և, առանց միավոր տալու, հաղթեց 6:0 հաշվով:

Ամեն ինչ որոշվեց վերջին` երրորդ ռաունդում: Այստեղ մարզիկները կարողացան վաստակել երկուական միավոր: Ընդհանուր 8:4 հաշվով հաղթանակ տոնեց հայ թաեքվանդիստը և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այստեղ նրա մրցակիցը կլինի Թոմի Մոլլեն (Հոլանդիա)

Նշենք, որ այս մարզաձևը Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվել է 2000 թվականից: Յերեմյանն անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին թաեքվանդիստն է, որ մասնակցում է Օլիմպիադային: