10 օգոստոսի 2012 - 15:27 AMT
Մարատ Զաքարյան. Աղջիկների ամուսնանալու լավագույն տարիքը 22-23 է, իսկ տղաներինը` 24-26

Աղջիկների ամուսնանալու լավագույն տարիքը 22-23 է, իսկ տղաներինը` 24-26: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը: «Բժշկության մեջ գոյություն ունի ֆիզիոլոգիական, հոգեսեռական և մարմնասեռական զարգացում: Եթե դրանցից որևէ մեկը մյուսին զուգահեռ չի ընթանում, ապա վաղաժամ ամուսնության դեպքում կարող են խնդիրներ առաջանալ»,- դիտարկում է սեքսապաթոլոգը:

Զաքարյանի խոսքով` կովկասյան երկրներում աղջիկների սեռական զարգացումը սկսում է 9-10 տարեկանից: «Բայց պատահում է նաև վաղաժամ և ուշացած սեռական զարգացում: Ամուսնության պարագայում շատ անհատական մոտեցում է հարկավոր նման դեպքերում, հատկապես, եթե խոսքը առաջին սեռական փորձառության մասին է»,- նշեց նա` հավելելով, որ նախորդ տարիների համեմատ թե' աղջիկների, թե' տղաների առաջին սեռական փորձառության տարիքը երիտասարդացել է: