10 օգոստոսի 2012 - 15:49 AMT
«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի խմբերգային արվեստի օրերը կավարտվեն օգոստոսի 13-ին

Օգոստոսի 11-ին, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի խմբերգային արվեստի օրերի շրջանակում Հայաստան ժամանած Սփյուռքի բոլոր երգչախմբերը կայցելեն Գառնիի հեթանոսական տաճար: Նույն օրը, ժամը 19:30-ին, Երևանի «Մայր Հայաստան» հուշահամալիրում Հայաստանի, Սփյուռքի և Արցախի երգչախմբերը միասին կկատարեն «Էրեբունի-Երևան» երգը:

Օգոստոսի 12-ին ժամը 10:30-ին, Հայաստան ժամանած բոլոր երգչախմբերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրենց անմիջական մասնակցությունը կբերեն Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ մատուցվելիք պատարագին: Ժամը 13:00-ին, Սուրբ պատարագին անմիջապես հաջորդող Խաղողօրհնեքի արարողության ժամանակ երգչախմբերը հանդես կգան բաց խորանում` հայ հոգևոր երգերի կատարումներով:

Ժամը 16:30, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում տեղի կունենա հոգևոր համերգ: Օգոստոսի 13-ին, ժամը 10:30-ին, երգչախմբերը կայցելեն Ծիծեռնակաբերդ և Պանթեոն: Նույն օրը կկազմակերպվի Հիշատակի երգեցողություն երգչախմբերի կատարմամբ: Ժամը 19:00-ին Երևանի Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա փառատոնի խմբերգային արվեստի օրերի փակման հանդիսավոր արարողությունը և տոնական մեծ համերգ` Հայաստանի և Սփյուռքի երգչախմբերի մասնակցությամբ, հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: