10 օգոստոսի 2012 - 16:16 AMT
Մայրաքաղաքի փողոցներից մեկը կրելու է Անրի Վերնոյի անունը

Երևանի ավագանին հավանություն է տվել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին հարակից՝ Ամիրյան փողոցից մինչև Փ.Բուզանդի փողոց ձգվող փողոցը Ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյի անունով անվանակոչելու մասին որոշման նախագծին:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրտավական ծառայությունից, ավագանին հավանություն է տվել նաև մայրաքաղաքում ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Մարատ Հալաջյանի և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Թինա Ասաթիանիի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին։