10 օգոստոսի 2012 - 16:56 AMT
Վաշինգտոնը նոր պատժամիջոցների կներկայացնի Սիրիային

ԱՄՆ իշխանությունները պատրաստում են Սիրիայի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ, լրագրողներին հաղորդել են ամերիկյան պաշտոնյաները, որոնք ուղեկցում են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին աֆրիկյան երկրներով ուղևորության ժամանակ:

Սպասվում է, որ այդ պատժամիջոցները նոր սահմանափակումներ կնախատեսեն Բաշար Ասադի ռեժիմին աջակցող մարդկանց և կազմակերպությունների նկատմամբ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: