10 օգոստոսի 2012 - 17:46 AMT
Բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանը դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանը, ով հանդես է գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում, օգոստոսի 10-ին մինչև 49 կգ քաշային կարգում հանդիպել է Կաեո Պոնգպրայունի (Թայլանդ) հետ:

Հանդիպումը հավասար էր, առաջին ռաունդն ավարտվել է 3:3 հաշվով: Երկրորդում թայլանդացի բռնցքամարտիկը հաղթել է 6:5 հաշվով, իսկ երրորդ ռաունդը կրկին ոչ ոքի է ավարտվել` 3:3: Այսպիսով, հայ բռնցքամարտիկը զիջել է 12:13 հաշվով և չի կարողացել անցնել եզրափակիչ` դառնալով Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Օգոստոսի 10-ին կիսաեզրափակչում մինչև 52 կգ քաշային կարգում ռինգ դուրս կգա Ռուսաստանի ևս մեկ ներկայացուցիչ Միշա Ալոյանը: Նրա մրցակիցը կլինի Տուգսցոգտ Նյամբայարը (Մոնդոլիա):