10 օգոստոսի 2012 - 17:24 AMT
Օլիմպիական խաղեր. Միհրան Ջաբուրյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ

Միհրան Ջաբուրյանը Օլիմպիական խաղերի 55 կգ քաշային ազատ ոճի ըմբիշների պայքարում 1/4 եզրափակչում հանդիպեց Ճապոնիան ներկայացնող Յումոտո Շինիչիի հետ:

Առաջին մրցափուլում ավելի ուժեղ էր և 4:1 հաշվով հաղթեց ճապոնացի ըմբիշը: Երկրորդում էլ նա շատ վստահ գործեց ու հաղթեց 6:0 հաշվով:

Մինչ այդ, 1/8 եզրափակչում հայ ազատ ոճի ըմբիշը վստահ հաղթանակ էր տոնել հոնդուրասցի Ամադոր Էսկոբար Բրանդոնի նկատմամբ: