10 օգոստոսի 2012 - 18:21 AMT
2013թ Իրանում լիովին կհրաժարվեն ինտերնետից

Իրանի Իսլամական Հանրապետությունը կդադարեցնի ինտերնետի շահագործումը 2013թ. դրա փոխարեն կշահագործվի երկրի շրջանակներում սահմանափակ ինտերնետը: Այս մասին գրում է MIGNews-ը:

Երկրի տեղեկատվության և հաղորդակցության նախարարը հայտարարել է, որ ինտերնետն «արժանահավատ» չէ և գտնվում է «մեկ-երկու պետությունների ձեռքերում»:

Ըստ նախարարի, Իրանի նախարարությունների և պաշտոնական հաստատությունների կայքերը համաշխարհային ցանցից դուրս կգան արդեն այս տարվա սեպտեմբերին: