10 օգոստոսի 2012 - 19:07 AMT
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարը ցանկանում են հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին նախքան ԱՄՆ ընտրությունները

Իսրայելի վարչապետ Բինյամին Նաթանահուն ու պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը կցանկանային հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին այս աշնանը, սակայն դեռևս չեն ստանում բանակի հրամանատարության և հատուկ ծառայությունների աջակցությունը, ընդգծում է ՌԻԱ Նովոստին` հղելով «Եդիոտ Ախրոնոտ» պարբերականին:

Նաթանյահուն համոզված է, որ ամերիկյան ներկայիս վարչակազմը, չնայած բոլոր հավաստիացումների, չի կարողանա ժամանակին կանգնեցնել Իրանին` ատոմային զենքի ճանապարհին:

Պարբերականը, մասնավորապես, ընդգծում է, որ վարչապետն ու նախարարը հակված են հարվածը հասցնել նախքան նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունները: