10 օգոստոսի 2012 - 19:46 AMT
Իրաքում շիաների մզկիթում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է 2, վիրավորվել ավելի քան 50 մարդ

Առնվազն 2 մարդ է զոհվել, 50-ը վիրավորվել պայթյունի արդյունքում, որն ուրբաթ օրը կազմակերպվել է Իրաքի հյուսիսում` շիական մզկիթում, մահապարտ-ահաբեկչի կողմից, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հարձակումը գործվել է Բաղդադից 390կմ հեռավորությամբ տեղակայված Մոսուլ քաղաքում` ուրբաթ օրվա աղոթքից հետո:

Վերջին ամիսներին ավելացել է շիաների դեմ ուղղված ահաբեկչությունների թիվը: