10 օգոստոսի 2012 - 19:42 AMT
ՄԱԿ-ը խնդրում է ԱՄՆ-ին դադարեցնել էթանոլի` որպես բիովառելանյութի արտադրությունը

ՄԱԿ-ը դիմել է ԱՄՆ կառավարությանը` կոչ անելով դադարեցնել էթանոլի` որպես բիովառելանյութի արտադրությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

ՄԱԿ-ը կանխատեսում է,որ շոգի և երաշտի պատճառով ԱՄՆ-ում կոչնչանա հատիկավորների բերքի մեծ մասը, որի 40 տոկոսը պետք է օգտագործվի բիովառելանյութ արտադրելու համար: