Թուրք պատգամավորը, ով հայտարարում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը թույլ չեն տա այնպիսի միջուկային գերտերությանը, ինչպիսին է Ռուսաստանը, Ղարաբաղում պատերազմի դեպքում, օգնել Հայաստանին, պետք է որ խնդիրներ ունենա գլխի հետ:
Այսպես է PanARMENIAN.Net-ի թղթակցին մեկնաբանել ԱՊՀ Երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Թուրքիայի Ազգային մեծ հավաքի, ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սինան Օհանի խոսքերն այն մասին, որ պատերազմ սկսվելու դեպքում ոչ Ադրբեջանը և ոչ էլ Թուրքիան թույլ չեն տա Ռուսաստանին ռազմական օգնություն ցուցաբերել Հայսատանին:
«Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են: Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանը պարտքեր չունի:
Թուրքիան պատրասվում է միջամտե±լ ղարաբաղյան հակամարտությանը: Եթե դա այդպես է, ապա սա նորություն է»,-ասել է Զատուլինը:
Ըստ նրա, եթե Թուրքիան հայտարարում է, որ պատրաստվում է պատերազմի դեպքում միջամտել, ապա դա փոխում է իրավիճակը, ինչը «կստիպի ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև շատ այլ երկրների փոխել իրենց ծրագրերը և համապատասխան եզրակացություններ անել»:
«Միգուցե Ադրբեջանը պատրաստվու±մ է հարձակվել Ղարաբաղի վրա: Գուցե Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ անում է նման հայտարարություններ, սակայն ետ է կանգնում իր խոսքերից, քանի որ բանակցային կողմ է հանդիսանում»,-հավելել է Զատուլինը:
Ըստ նրա, եթե նման հայտարարություններ անելով Թուրքիան «բացում է խաղաքարերը և գիտի ավելին, քան ասում է», ապա սա «համաշխարհային սենսացիա է»: