10 օգոստոսի 2012 - 21:09 AMT
Այս անգամ ԱՄՆ-ում կրակել են գիշերային ակումբի հաճախորդների վրա

Առնվազն երեք մարդ է սպանվել և ևս երեքը վիրավորվել է, երբ չարագործները կրակ են բացել ամերիկյան Ալաբամա նահանգի գիշերային ակումբներից մեկում, ուրբաթ օրը հաղորդում է Ասսոշիեյթիդ Պրեսսը` հղելով ոստիկանությանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես գրում են տեղական ԶԼՄ-ները, հրաձգությունը սկսել է 22-ամյա Կլարկ Պետերսոնը:

Ներկայումս հանցագործության դրդապատճառները հայտնի չեն; Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում: