10 օգոստոսի 2012 - 20:51 AMT
Հարևան երկրներում սիրիացի փախստականների թիվը հասել է 150 հազարի, հայտարարում են ՄԱԿ-ում

Վերջին օրերս սիրիացի փախստականների թիվը կտրուկ աճել է, հաղորդում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն կոմիսարի վարչությունը: Ըստ ВВС-ի ռուսական ծառայության տվյալների, հատկապես աճել է Հալեպից հեռացածների թիվը, որտեղ արդեն մի քանի շաբաթ է կատաղի մարտեր են ընթանում:

Հարևան երկրներում պաշտոնապես գրանցված է 150 հազար սիրիացի փախստական: