10 օգոստոսի 2012 - 21:39 AMT
Վիքիպեդիայում Միթ Ռոմնիի անգլերեն էջն արգելափակվել է` կոմիկի կատակի պատճառով

Վիքիպեդիայի վարչակազմը արգելափակել է ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի անգլերեն էջը, հաղորդում է BBC-ն:

Կոմիկ Սթիվեն Քոլբերգը կատակել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածուների հայտնիությունը կարելի է փոխել ինտերնետ-հանրագիտարանի նրանց էջերում կատարված ուղղումների արդյունքում: Ինչից հետո օգտագործողները սկսել են տեքստում բազմաթիվ ուղղումներ մտցնել: