11 օգոստոսի 2012 - 09:37 AMT
Օլիմպիական խաղեր. Հաջիմուրադ Նուրմագոմեդովը պայքարը կսկսի որակավորման փուլից

Այսօր՝ օգոստոսի 11-ին, Լոնդոնի Օլիմպիական խաղերում ելույթ կունենա Հայաստանի հավաքականի նախավերջին ներկայացուցիչը: Ազատ ոճի հավաքականից հանդես կգա մինչև 84 կգ քաշային Հաջիմուրադ Նուրմագոմեդովը:

Նա կմեկնարկի որակավորման փուլից: Այստեղ Հայաստանի ներկայացուցչի մրցակիցը կլինի Յուսուպ Աբդուսալոմովը (Տաջիկստան):

Օլիմպիական խաղերի վերջին օրը՝ օգոստոսի 12-ին, ելույթ կունենա նաև մեկ այլ ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը (66 կգ):

Հայաստանի հավաքականից Օլիմպիական արծաթե մեդալակիր է դարձել հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, իսկ ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանն ու հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ: