11 օգոստոսի 2012 - 10:02 AMT
«Ժամանակ». «Ազատ դեմոկրատները» վայր դրեցին կուսակցական տոմսերը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ութ անդամներ` Արարատ Զուրաբյանը, Կարեն Սավզյանը, Հրաչ Հակոբյանը, Արմեն Բաղդասարյանը, Վալենտինա Միրզոյանը, Գառնիկ Գեւորգյանը, Կարեն Կարապետյանը եւ Դավիթ Առաքելյանը կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարություն են տարածել: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:

«Երեկ «Ժամանակին» չհաջողվեց զրուցել կուսակցությունից հեռանալու դիմում ներկայացրածներից եւ ոչ մեկի հետ: Նրանք նշում էին Արարատ Զուրաբյանի ծննդյան օրը: Հատկանշական է, որ կուսակցությունից հեռացողները հենց Արարատ Զուրաբյանի ծննդյան օրն էին ընտրել` կուսակցական տոմսերը վայր դնելու համար` դառնալով այլեւս ոչ «ազատ», ոչ «դեմոկրատ»` այդպիսով մի օրիգինալ նվեր մատուցելով իրենց համախոհ ընկերոջը»,- գրում է թերթը: