11 օգոստոսի 2012 - 13:00 AMT
«Ջաֆարի հեյաթ» կրոնական խմբի ղեկավարին դատապարտել են 11 տարի ազատազրկման

Երեկ Բաքվի դատարանուևմ ավարտվել է «Ջաֆարի հեյաթ» կրոնական խմբի ղեկավար Աբգյուլա Սուլեյմանովի գործով դատավարությունը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, դատավարության արդյունքում Սուլեյմանովը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:

Ձերբակալության պահին նրա մոտ հայտնաբերվել է 23.7 գրամ հաշիշ, իսկ նրա բնակարանի խուզարկման արդյունքում հայտնաբերվել է զենք և զինամթերք:

Հարկ է նշել, որ Ադրբեջանում արդեն «ավանդույթ» է դարձել իշխող ռեժիմի հակառակորդների մոտ հետախուզության արդյունքում թմրանյութերի հայտնաբերումը: