11 օգոստոսի 2012 - 13:09 AMT
Ռուսաստանը Ադրբաջան է հասցրել Մի-35Մ ուղղաթիռների հերթական խմբաքանակը

Ադրբաջան է հասցվել Ռուսաստանից գնված Մի-35Մ ուղղաթիռների հերթական խմբաքանակը, հաղորդում է ԱՊԱ-ն: Այսպիսով Ադրբեջան է հասցվել Ռուսաստանում պատվիրված ուղղաթիռների կեսը:

«Մի-35» ուղղաթիռը «Մի-24-ի» արդիականացված տարբերակն է, որը նախատեսված է ցամաքային զորքերին, դեսանտին հրաձգային աջակցություն տրամադրելու և վիրավորներին տարհանելու, բեռներ տեղափոխելու համար: