11 օգոստոսի 2012 - 15:50 AMT
Վլադիմիր Պուտին. Ռուսաստանի ՌՕՈւ միչև 2020թ կստանա ավելի քան 600 նոր ինքնաթիռ և 1 հազար ուղղաթիռ

Ռուսական ՌՕՈւ-ը հարստացվելու են ամենաժամանակակից տեխնիկայով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` այսօր հանդես գալով Ռուսաստանի Ռազմա-օդային ուժերի 100-ամյակի տոնման հանդիսություններին:

Նա նշել է, որ Ռուսաստանի ՌՕՈւ միչև 2020թ կստանա ավելի քան 600 նոր ինքնաթիռ և 1 հազար ուղղաթիռ: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն:

Նախագահն ընդգծել է, որ ռազմա-օդային ուժերի կատարելագործումը հանդիսանում է բանակի և նավատորմի առաջնային խնդիրներից մեկը: