11 օգոստոսի 2012 - 14:27 AMT
Վաղը աստղային անձրև է սպասվում

Փերսեիդայի երկնաքարային հոսքն այսօր առավելագույն ակտիվության կհասնի: Երկնքից ժամում մոտ 100 աստղ կընկնի: Փերսեիդան Սվիֆթ Տուլի գիսավորի հետքն է: Երկիրն ամեն տարի մոտնում է այդ հոսքին, ինչը թույլ է տալիս հետեւել աստղային անձրևին:

Ընկնող աստղերն իրականում միջմոլորակային նյութեր են: Դրանք երկնային մթնոլորտ են դուրս գալիս վայրկյանում մոտ 20կմ արագությամբ` մոտ 130 կմ բարձրությունից եւ գրեթե ակնթարթորեն մարում: