11 օգոստոսի 2012 - 16:23 AMT
Աշխարհի ամենակրոնական երկրները. Հայասատանը երրորդն է

Gallup International Association սոցիալական հետազոտությունների միջազգային կենտրոնը հրապարակել է «Գլոբալ կրոնականության ինդեքս-2012-ը» , որը ցույց է տալիս, թե որ երկրների քաղաքացիներն են ավելի հավատում կրոնին: Սոցհարցումներն անցկացվել են 57 պետություններում: Սոցհարցումների արդյունքում պարզվել է , որ ամբողջ աշխարհում բնակչության 59 տոկոսը իրեն համարում է հավատացյալ, 23 տոկոսը նշել են, որ մոլի հավատացյալներ չեն և միայն 13 տոկոսն է նշել, որ աթեիստ է:

Այսպիսով, հարցման համաձայն` աշխարհի առավել կրոնական երկրներն են Գանան, Նիգերիան, Հայաստանը, Ֆիջին, Մակեդոնիան, Ռումինիան, Իրաքը, Քենիան, Պերուն և Բրազիլիան:

Զեկույցի համաձայն` Հայաստանում հարցվածների 92 տոկոսը վստահորեն նշել է, որ հավատացյալ է, 4 տոկոսը նշել է, որ հավատացյալ չէ, իսկ 1 տոկոսը` աթեիստ է:

Զեկույցում նշված է նաև ամենաաթեիստական երկրների ցուցակը, որը գլխավորում է Չինաստանը, որին հաջորդում է Ճապոնիան, Չեխիան, Ֆրանսիան, Հարավային Կորեան, Գերմանիան, Նիդերլանդները, Ավստրիան, Իսլանդիան, Ավստրալիան և Իռլանդիան: