11 օգոստոսի 2012 - 22:26 AMT
Օլիմպիադայի վերջին օրը մեկնարկ կելնի Հայաստանի վերջին ներկայացուցիչ Դավիթ Սաֆարյանը

Վաղը՝ օգոստոսի 12-ին, Լոնդոնում տեղի կունենա Օլիմպիական խաղերի փակման արարողությունը: Այդ նույն օրը կկայանան նաև մի քանի մարզաձևերի եզրափակիչները:

Հայաստանի վերջին ներկայացուցիչն ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանն է, որը հանդես է գալիս մինչև 66 կգ քաշային կարգում:

Սաֆարյանը ելույթը կսկսի 1/8 եզրափակչից: Այստեղ նրա մրցակիցը կլինի եգիպտացի Օմար Ահմեդը:

Հայաստանի հավաքականից Օլիմպիական արծաթե մեդալակիր է դարձել հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, իսկ ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանն ու հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ: