13 օգոստոսի 2012 - 12:35 AMT
ԱԻՆ. Սպասվող երկրաշարժի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին տարածվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում։

«Կոչ ենք անում մարդկանց պահպանել հանգստություն և ուշադրություն չդարձնել խուճապարարների տարածած ստահոդ լուրերին: Մինչև հիմա աշխարհում որևէ գիտնական, որևէ սեյսմիկ ծառայություն դեռևս չի կարող երկրաշարժի կարճաժամկետ կանխատեսում անել, այսինքն՝ ճշգրիտ ասել երկրաշարժի ժամը, տեղն ու ուժգնությունը», -ասված է նախարարության տարածած հայտրարության մեջ: