13 օգոստոսի 2012 - 15:12 AMT
Տիգրան Սարգսյանը Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում է. վարչապետն այցելել է այնտեղ հանգստացող սիրիահայ երեխաներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր այցելեց Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում հանգստացող 119 սիրիահայ երեխաներին:

Երեխաներն արդեն 3-րդ օրն է ճամբարում են, նրանք ժամանել են Դամասկոսից: Սիրիահայ պատանիները Տիգրան Սարգսյանին ողջունեցին տոնական պարով, այնուհետև շուրջպարին միացավ նաև Տիգրան Սարգսյանը: Վարչապետն իր ողջույնի խոսքում ասաց, որ սիրահայերի խնդիրը գտնվում է նախագահի ուշադրության կենտորնում: Վարչապետը նշեց նաև, որ վաղը Հալեպից երեխաների նոր խումբ կմիանա ճամբարին, այնուհետև Տիգրան Սարգսյանը ծանոթացավ ճամբարի պայմանններին և ճաշեց երեխաների հետ: