13 օգոստոսի 2012 - 16:45 AMT
Motorola-ն կկրճատի 4 հազար աշխատողների և կփակի ողջ աշխարհում իր գրասենյակների մեկ երրորդը

Բջջային հեռախոսների ամերիկյան արտադրող Motorola-ն հայտարարել է իր աշխատակազմի շուրջ 20 տոկոսի կրճատման մասին ընթացիկ տարում Google ինտերնետ հսկայի կողմից ընկերությունը կլանելուց հետո, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Կկրճատվի 4 հազար հոգի, կփակվի ողջ աշխարհում ընկերության գրասենյակների մեկ երրորդը:

2012-ի հուլիսի սկզբին Google-ն ավարտել է Motorola-ի «կլանումը»` վճարելով նրա համար 12,5 մլրդ դոլար: