13 օգոստոսի 2012 - 15:46 AMT
Ինտերնետում հայտնվել է առաջին պաշտոնական լուսանկարը Շվարցնեգերի և Ստալոնեի նոր համատեղ ֆիլմից

Ինտերնետում հայտնվել է առաջին պաշտոնական լուսանկարը Մարկ Կանտոնի «Գերեզմանը» ֆիլմից, որի գլխավոր դերակատարներն են Առնոլդ Շվարցնեգերն ու Սիլվեստր Ստալոնեն: Ինչպես հաղորդում է aceshowbiz.com-ը, ամերիկյան մարտաֆիլմերի հանրահայտ հերոսները երկու տարեց կալանավորների են մարմնավորում, որոնք միավորում են ուժերը, որպեսզի փախչեն բանտից: Ընդ Ստալոնեի հերոսը կառուցվածքային անվտանգության Ռեյ Բրեսլին անունով առաջնային հեղինակություն է և Շվարցնեգերի հերոս Էմիլ Ռոթմեյերի հետ կանգնած է մեծագույն փորձության առջև` դուրս պրծնել սեփական նախագծով կառուցված բանտից:

Ֆիլմի պրեմիերան ծրագրված է 2014 թվականին:

Սա Շվարցնեգերի և Ստալոնեի մասնակցությամբ երրորդ ֆիլմն է «Անզսպելիները» և «Անզսպելիները 2» ֆիլմերից հետո: Վերջինս օգոստոսի 16-ից կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում: