13 օգոստոսի 2012 - 17:01 AMT
Ձերբակալվել են Պերմում հայերի և տաջիկների միջև զանգվածային ծեծկռտուքի երկու ենթադրյալ մասնակիցներ

Պերմի Սվերդլովյան շրջանային դատարանն անցած հանգստյան օրերին որոշում է կայացրել երկու հոգու ձերբակալության մասին, ովքեր Պերմում մասնակցել են զանգվածային ծեծկռտուքի, որի արդյունքում հինգ հոգի տուժել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Զանգվածային ծեծկռտուքը, որին մասնակցել են շուրջ 50 հոգի, տեղի է ունեցել օգոստոսի 8-ին հայերի և տաջիկների միջև:

«Դատարանը ձերբակալել է երկու կասկածյալների` երկու կողմերի ներկայացուցիչների (Հայաստանից և Տաջիկստանից եկվորների), ովքեր մասնակցել են ծեծկռտուքին: Նրանց առայժմ մեղադրանք չի ներկայացվել»,- գործակալությանը հայտնել է տարածաշրջանի հարցերով ՌԴ ՆԳՆ ԳՎ ներկայացուցիչը:

Միջադեպի փաստով հարուցվել է երկու քրեական գործ խուլիգանության մասին հոդվածով, և մեղավորներին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: