Ինտերնետում հայտնվել է Նոյի դերում Ռասել Քրոուի առաջին պաշտոնական լուսանկարը: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Քրոուն կատարում է Դարեն Արոնոֆսկու «Նոյ» ֆիլմում գլխավոր դերը` հիմնված տապանի մասին աստվածաշնչյան լեգենդի վրա:
Արոնոֆսկու նոր կինոնկարում հանդես կգան նաև Ջենիֆեր Քոնելին, Էմմա Ուոթսոնը, Էնթոնի Հոփկինսը, Ռեյ Ուինսթոնը, Դուգլաս Բուտը և Լոհան Լերմանը: Ֆիլմի նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում և Նյու Յորքում: Ֆիլմի բյուջեն կազմում է 125 մլն դոլար:
«Նոյը» վարձույթի դուրս կգա 2014-ին: