13 օգոստոսի 2012 - 18:04 AMT
Ծաղկաձորում բացվեց Լեոնիդ Ենգիբարյանի արձանը

Ծաղկաձորի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ մնջախաղի վարպետ Լեոնիդ Ենգիբարյանի բրոզանձույլ արձանի բացումը: Կրկեսի մեծ դերասանի արձանի բացումը տեղի ունեցավ Մնջախաղի փառատոնի շրջանակում:

Արձանի հեղինակն է ճարտարապետ Դավիթ Մինասյանը: «Արձանը կերտելիս ես ստեղծագործական ազատության մեջ էի: Կան կերպարներ, որոնք կերտելիս, դեռևս էսքիզներ ստեղծելիս պետք չէ երկար մտածել, որովհետև նրանք իրենցով արդեն ամեն ինչ ասում են: Լեոնիդ Ենգիբարյանն այդպիսի կերպարներից էր»,- նշեց Մինասյանը բացման արարողության ժամանակ:

Ենգիբարյանի արձանի կանգնեցման նախաձեռնությունը պատկանում է Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանին և Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանին: