14 օգոստոսի 2012 - 09:37 AMT
«Հրապարակ». Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարին պաշտոնից հեռացնելու են

Հրապարակը գրում է. «Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով ԲՀԿ-ական փոխնախարարներն ու փոխմարզպետներն օրեր առաջ լքեցին պաշտոնները, սակայն նրանց թվում չէր սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը։ Սա մեկնաբանվեց 2 հանգամանքով, նախ, որ այդ նախարարությունը ԲՀԿ-ական նախարար է ղեկավարում, և երկրորդ՝ այն զուգադիպեց օլիմպիական խաղերի շրջանի հետ, նպատակահարմար չէր կադրային փոփոխություն անելը։ Հիմա, երբ խաղերն ավարտվել են, ու մերոնք էլ վերադարձել են Հայաստան, լուրեր են շրջանառվում, թե առաջիկա օրերին պաշտոնանկ կարվի նաև Սամվել Խաչատրյանը»։