14 օգոստոսի 2012 - 09:50 AMT
«Հայկական ժամանակ». Հրաչ Քեշիշյանն արդեն «Արմենիա» հեոուստաընկերության գործադիր տնօրենն է

Թեթրի տեղեկություններով, շուրջ 15 օր առաջ ռեժիսոր և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը նշանակվել է «Արմենիա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն։ Մինչ այս նշանակումը նա «Արմենիա»–ի գլխավոր պրոդյուսերն էր։ Թերթի թղթակցին Հրաչ Քեշիշյանի հետ կապվել չի հաջողվել , իսկ հեռուստաընկերությունից ասել են, որ նա արձակուրդում է՝ միաժամանակ հաստատելով, որ նոր գործադիր տնօրենը Քեշիշյանն է։ «Ի դեպ, «Արմենիա»–ն կարծես լուրջ փոփոխությունների փուլ է թևակոխել։ Համենայնդեպս, բացի նոր գործադիր տնօրենից (ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր Գագիկ Մկրտչյանը), այստեղ էլի մի շարք կադրային փոփոխություններ են կատարվել՝ մասնավորապես ղեկավար կազմում», - գրում է թերթը: