14 օգոստոսի 2012 - 13:50 AMT
ԱՄՆ-ը դիտարկում է Սիրիայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու հնարավորությունը

ԱՄՆ-ը դիտարկում է Ասադի ռեժիմի վրա ճնշում գործադրելու բոլոր տարբերակները և չի բացառում Սիրիայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու հնարավորությունը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Ջեյ Քարնին:

«Կարող եմ ասել, որ նախագահը և նրա թիմը չեն բացառում ոչ մի տարբերակ մեր գործընկերների և սիրիական ընդդիմության հետ միասին Սիրիային անհրաժեշտ քաղաքական փոփոխություններ ապահովելու փորձերում»,- ասել է Քարնին: