14 օգոստոսի 2012 - 14:38 AMT
ՀԱՀ-ում պլատինի հանքահորում անկարգությունների արդյունքում սպանվել է 9 մարդ

ՀԱՀ-ում շարունակվում են անկարգությունները պլատինի հանքահորերից մեկի շրջանում: Ինչպես հաղորդում է BBC-ն, հանքափորների և ոստիկանության բախումների զոհ են դարձել 9 հոգի:

Բախումները տեղի են ունեցել Մարիկանա քաղաքի մոտ գտնվող հանքահորում, որը պատկանում է Lonmin ընկերությանը` աշխարհում մեծության երրորդ պլատին արտադրողին:

Ավելի վաղ ուրբաթ օրը սկսված անկարգությունների ընթացքում, որոնք սկսվել են անցած հինգշաբթի օրը, սպանվել են անվտանգության չորս աշխատակիցներ: