14 օգոստոսի 2012 - 10:47 AMT
Մինչև 20 տարեկանների ԱԱ. Սամվել Տեր-Սահակյանը բարձրացել է 3-րդ հորիզոնական

Աթենքում կայացող մինչը 20 տարեկանների աշխարհի առաջնության 11-րդ ռաունդում, հայ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել Կոնրադ Հոլթի(ԱՄՆ) նկատմամբ: Տեր-Սահակյանը հավաքել է 8,5 միավոր և բարձրացել 3-րդ հորիզոնական:

Վահե Բաղդասարյանը այս տուրում ավելի ուժեղ է եղել Վլադիսլավ Կովալյովից (Բելառուսիա), իսկ Կարեն Գրիգորյանը զիջել է Յու Վեյիիին(Չինաստան):

Երիտասարդների թվում մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ալեքսանդր Իպակովը, ով ունի 9 միավոր:

Աղջիկների պայքարում Շուշաննա Սարգսյանը միավորներ է կիսել Դոմինիկ Բատկոսկիտեի(Լիտվա) հետ: