Սիրիացի ապստամբներն ունեն մի տեսագրություն, որտեղ հանդես է գալիս նախօրեին կործանված օդանավի օդաչուն:
Ըստ ապստամբներին նրանք նախօրեին կործանել էին կառավարական ՄիԳ-23 օդանավը: Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, օդաչուն, ով իրեն կոչում է Մուֆիդ Մոհամմեդ Սուլեյման, հայտարարել է, որ իր հետ լավ են վարվում, և կոչ է արել զինվորականներին անցնել ապստամբների կողմը:
Սիրիայի իշխանությունները պնդում են, որ ՄիԳ-23 կործանիչը ոչնչացել է տեխնիկական խնդիրների պատճառով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: